hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գրիգոր Պողոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ փետրվարի 15-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը՝ հատկապես կարատեն։ Ուներ սև գոտի։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարի, մտերմիկ և նվիրված անձնավորություն էր։

Երազում էր
Սեփական բիզնես ունենալու մասին։

Յուրահատկություններ
Շատ ուշադիր և հոգատար էր։ Մյուսներից տարբերվում էր իր ուշադրությամբ և նվիրվածությամբ։

Սիրում էր
Նկարել։ Նկարելու հարցում չէր զլանում օգնել բոլորին։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 10-ին։ Զանգել էր տուն՝ տեղեկացնելով, որ տեղափոխվում են Հադրութ։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Հադրութում։