
Ծնվել է
1990 թ․ դեկտեմբերի 26-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն մի փոքր հաջողությունը և բարի գործեր անելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ նվիրված էր բոլորին։ Նրանց հաջողությունները նրա համար անձնական արժեք ունեին։
Երազում էր
Բնակվել Ստեփանակերտում, ամուսնանալ և մորը տեղափոխել ԼՂՀ։
Յուրահատկություններ
Ուրիշների կողքին էր, երբ նրանք օգնության կարիք ունեին և միշտ ճշմարտության կողմնակից էր։
Վերջին խոսքերն էր
Զոհվելուց 1 օր առաջ գնացել էր Եղնիկների դիրքերը։ Մորը ասել էր․ «Այստեղ այնքան մութ է, որ մեկը կողքդ կանգնած լինի, չի երևա»։ Վստահեցրել էր, որ զինվորների կողքին է, որպեսզի նրանք չվախենան։
Վերջին հերոսական մարտը եղել է
2014 թ․ հուլիսի 31-ի գիշերը, Եղնիկների դիրքերում։