hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Ղուկասյան
2014 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994 թ․ հուլիսի 7-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ, հատկապես՝ հոր հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարեխիղճ, կատակասեր, ընկերասեր և նվիրված անձնավորություն էր։

Երազում էր
Տուն գնել և ապրել հոր հետ։ Ուզում էր ավելացնել ընտանի կենդանիների քանակը և դրանով աջակցել ընտանիքին։

Յուրահատկություններ
Մայրիկի համար ամեն ինչ էր՝ վստահելի և նվիրված որդի, տան ավագը։

Վերջին զրույց
Մարտի 19-ի երեկոյան 4-ին, հետաքրքրվել էր մոր գործերով և ասել, որ հարմար լինի՝ նորից կզանգի։

Վերջին հերոսական մարտը եղել է
2014 թ․ մարտի 19-20-ի գիշերը՝ Մարտակերտում, 5-րդ պաշտպանական դիրքում։ Նա զոհվել էր չեզոք գոտում՝ մարտական առաջադրանք կատարելիս։