hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտակ Ասատրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1983 թ․ սեպտեմբերի 4-ին Թալինի շրջանի Եղնիկ գյուղում։ Մեկ տարեկանից ապրել է Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երգելը և տանը մենակ լինելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատանքային և ընկերական շրջապատում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, կամեցող, հարգալից անձնավորություն էր։

Երազում էր
Ընտանիքը լավ ապրեր։

Յուրահատկություններ
Աչքի էր ընկնում ընտանիքի և ծնողների հանդեպ առանձնահատուկ սիրով և պատասխանատվությամբ։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 12-13-ին․ «Լա՛վ նայիր քեզ»։ Նշել էր, որ իրեն տեղափոխում են։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 15-ին, Հադրութում։ Նա Սիսիանի ջոկատի հետ միացել էր լեգիոնի ջոկատին։