
Ծնվել է
2002 թ․ հունվարի 18-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտով զբաղվելը՝ հատկապես կարատեով, ձյուդոյով և բոքսով։ Ուներ բազում պատվոգրեր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Աշխատասեր, ընկերասեր, կարգապահ, ազնիվ, համեստ, գաղտնապահ։
Երազում էր
Ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ, զբաղվել փրկարարական գործով և մնալ սպորտի մեջ։
Յուրահատկություններ
Նվիրված որդի էր, իր գործին նվիրված և պատրաստ՝ կյանքը զոհաբերելու հանուն ընկերների։
Սիրում էր
Փայտից քանդակներ պատրաստել։ Հետաքրքրվում էր ամեն գործով։
Վերջին խոսքերն են
Ով ինձ ճանաչում է, բոլորին կբարևես, լա՛վ մնացեք…
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 3-ին, Մատաղիսում։ Զոհվել է շրջափակումից դուրս գալու ժամանակ։