hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ժոռա Ավետիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ ապրիլի 10-ին Երևան քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Մաթեմատիկան, ֆիզիկան, շախմատը և պարերը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ, բայց հիմնականում՝ քրոջ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Համեստ, լուրջ և հավասարակշռված երիտասարդ էր։

Երազում էր
Երազում էր ունենալ ընտանիք և հավատարիմ մնալ իր արժեքներին։

Յուրահատկություններ
Կոկիկ, մաքրասեր և բծախնդիր մարդ էր։

Վերջին խոսքերն էր
Քրոջ հետ․ «Միշտ իմ բախտն է բերել, հիմա էլ ուրիշինը կբերի»։ Հորդորել նրան, որ եթե իր հետ ինչ-որ բան պատահի, անպայման ամեն հարցում աջակցի ծնողներին։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 5-ին Մարտունի 2 դիրքերում։ Վիրավորված՝ շարունակել է պայքարը։