hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վան Ասլանյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 17-ին Արարատի մարզի Շաղափ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը՝ բոքսը և ֆուտբոլը, ինչպես նաև՝ պատմությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և մեծերի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ճարպիկ, բարի և կատակասեր անձնավորություն էր։

Երազում էր
Ունենալ հանգստյան գոտի Վան քաղաքում, այցելել Աղթամար վանք։

Յուրահատկություններ
Բարությունն ու հումորը նրան առանձնացնում էին մյուսներից։

Վերջին զրույց
Հանգստացնում էր հարազատներին՝ ասելով, որ իրենց մոտ խաղաղ է։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 1-ին, Ֆիզուլիում։ Զոհվել է՝ կամավորներին դիմավորելիս։