
Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 25-ին Ապարանի շրջանի Լուսագյուղ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Նոր բաներ փորձարկելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բոլորի կողմից սիրված և յուրահատուկ մարդ էր, ով միշտ պատրաստ էր օգնել յուրաքանչյուրին։
Երազում էր
Դառնալ այնպիսի մարդ, ում բոլորը կնշեն որպես օրինակ։
Յուրահատկություններ
Մայրիկի հետ շատ մտերիմ էր, նրանից գաղտնիքներ չուներ։
Սիրում էր
Սպորտը։ Հաճախում էր ըմբշամարտի խմբակի։
Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 10-ին․ «Ամեն ինչ լավ է»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 12-ին, վիրավորվել է Հադրութում և մահացել՝ հոկտեմբերի 19-ին։