hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մհեր Առաքելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ օգոստոսի 18-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Մարդկանց օգնելը։ Ուժեղ կամքի տեր մարդ էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Թափով և ուժեղ բնավորությամբ մարդ էր, ում հաճախ կոչում էին «Առյուծ Մհեր»։

Երազում էր
Գնել տուն, ունենալ սեփական փուռ։

Յուրահատկություններ
Բոլորի համար անում էր ամեն ինչ, որպեսզի նրանց համար լավ լիներ։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 10-ի երեկոյան զանգել և ասել է, որ ամեն ինչ լավ է։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 11-ին, Հադրութ տեղափոխվելիս։ Նա և իր ջոկը հայտնվել են ծուղակում։