hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գառնիկ Առաքելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989 թ․ մարտի 9-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունը։ Գրքեր կարդալը, հայրենասիրական ֆիլմեր դիտելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ՝ երեկոները դիտելով հայկական ֆիլմեր։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հայրենասեր էր, մեծերին հարգող, փոքրերին օգնող և շատ նվիրված։

Երազում էր
Ունենալ սեփական ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոց։ Չէր պատկերացնում իր կյանքը օտար հողի վրա։

Յուրահատկություններ
Խղճով էր, պատրաստակամ։ Բարի էր, կատակասեր։

Սիրում էր
Գրել։ Սկսած դպրոցական տարիներից, գրում էր շարադրություններ։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 23-ին առավոտյան զանգել էր մորը և նշել, որ իրավիճակը լավ չէ։ «Սիրում եմ բոլորիդ, հետո կզանգեմ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 23-ին Ֆիզուլիում։ Վիրավորվել էր, իսկ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 24-ին, մահացել։