
Ծնվել է
2000 թ․ սեպտեմբերի 24-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Մաթեմատիկան և կարատեն։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ և սպորտով զբաղվել։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Քչախոս էր։ Յուրաքանչյուրը չէր կարող դառնալ նրա ընկերը։
Երազում էր
Վերանորոգել իրենց տունը։
Յուրահատկություններ
Գյուղական աշխատանքներն ու շրջապատի նկատմամբ հոգատարությունը նրան առանձնացնում էին մյուսներից։
Սիրում էր
Խոհանոցում համեղ ճաշեր պատրաստել, նաև փայտից խաչեր պատրաստել։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 9-ին խոսել էր մոր հետ՝ խուսափելով մանրամասներ հայտնել կռվի մասին։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Արա լեռան մոտ, Հորադիզում։ Մարտնչում էր իր ջոկատի հետ։