hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դանիել Դանիելյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ օգոստոսի 18-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Բեմարվեստը։ Սովորում էր թատերական ստուդիայում։ Սիրում էր լուսանկարչությունն ու ռեժիսուրան։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ուրախ, կենսախինդ և կատակասեր տղա էր։

Երազում էր
Ունենալ սեփական թատերական ստուդիան։

Յուրահատկություններ
Թեթև ու բաց մարդ էր, միշտ՝ դրական տրամադրված։

Ստեղծագործական տաղանդ
Ուներ ռեժիսորական տաղանդ,ծ։ Զբաղվում էր մոնտաժով։

Վերջին խոսքերն էր
Պատերազմից հինգ օր առաջ նա խոսել էր հարազատների հետ և ասել, որ Մատաղիսից իջել է զորամաս՝ ատամները բուժելու։ Հոկտեմբերի 13-ին զանգել էր ու հայտնել, որ մեկնում են Մատաղիսը գրավելու։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 14-ին Թալիշում։ Հունվարին պետք է վերադառնար։