
Ծնվել է
1992 թ․ հուլիսի 26-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ծրագրավորումը, ձկնորսությունը և ոսկերչությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Բոլորի հետ, բայց ավելի կապված էր մոր հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, հոգատար, ընկերասեր և պատրաստակամ մարդ էր։
Երազում էր
Բանակից հետո վերանորոգել իրենց տունը՝ իր պատկերացրած ձևով։ Չէր ուզում, որ որևէ մեկը միջամտեր այդ գործին։
Յուրահատկություններ
Մոր համար առանձնահատուկ էր և միշտ առաջին տեղում։
Սիրում էր
Տետրերի վրա նկարել խաչեր և եկեղեցիներ։
Վերջին խոսքերն էր
Մարտի 28-ին կամ 30-ին տեղեկացրել էր, որ արձակուրդ չի կարող գալ։ Մորը խնդրել էր տետր ու գրիչ պատրաստել։
Վերջին հերոսական մարտը եղել է
2012 թ․ հունիսի 6-ին՝ առավոտյան ժամը 6-ին։ Դիրքերում՝ 132 կամ 134 հենակետում։