hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հարություն Սուքիասյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989 թ․ հունիսի 28-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտով զբաղվելը, հատկապես՝ կարատեով։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարի, խիստ, պահանջկոտ և «խաթրաշահ» մարդ էր։ Ամուսնացած էր, բայց երեխաներ չուներ։

Երազում էր
Ունենալ որդի, ում անունը Մոնթե կդներ։

Յուրահատկություններ
Բարի էր, խիստ և ընկերասեր։

Վերջին խոսքերն էր
Կռիվը սկսվելուց անմիջապես գնացել էր ռազմաճակատ․ «Ամեն մեկի ճակատին գրած է»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 11-ին, Հադրութում։