hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հայկազ Հարությունյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002 թ․ հունվարի 27-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Փոքր տարիքից զինվոր դառնալու ցանկությունը և Գարեգին Նժդեհի մասին գրքեր կարդալը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, խաղաղասեր և ազնիվ անձնավորություն էր։

Երազում էր
Զինվորական դառնալ և սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

Յուրահատկություններ
Ազնիվ էր, նրբանկատ։ Տան ամուր հիմքն էր։ Միշտ հավատացնում էր, որ ամեն ինչ լավ է լինելու։

Սիրում էր
Գրել հայրենասիրական շարադրություններ և ակրոստիկոսներ, որոնցից մի քանիսը մրցանակներ էին ստացել։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 14-ին․ «Մա՛մ, տատին ո՞նց է, ամեն ինչ լա՞վ է, չեմ կարող երկար խոսել» և կապը կտրվել էր։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 17-ին, Ֆիզուլիում։