
Ծնվել է
2001 թ․ օգոստոսի 21-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտով զբաղվելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա միշտ պատրաստ էր օգնության ձեռք մեկնել կարիքավորին, ընկերասեր էր։ Դեռ փոքր տարիքից աշխատում էր, որպեսզի օգնի ծնողներին։ Մեկնել էր Ռուսաստան՝ շարունակել աշխատել։ Նրա մականունն էր՝ «դոբռի»։
Երազում էր
Բանակից վերադառնալ, թատերական ուսումնարան ընդունվել, դրա հետ մեկտեղ զբաղվել սպորտով։
Յուրահատկություններ
Միշտ ծնողներին օգնում էր։
Վերջին խոսքերն էր
2020 թ․ նոյեմբերի 1-ին․ «Մա՛մ ջան, բան չկա, մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Հանկարծ չզանգեք։ Չվախենաք, հնարավոր է, որ կապ չլինի»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 3-ին, Մարտունի 2՝ Ճարտարի դիրքերում։