
Ծնվել է
1994 թ․ դեկտեմբերի 26-ին Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ուսումը։ Ինքնուրույն ընդունվել էր պետական համալսարան։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, քույրերի և մոր հետ։ Հատկապես կապված էր մայրիկի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ համբերատար, հոգատար և հարգված անձնավորություն էր։ Հաշտեցնող էր, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր։
Երազում էր
Շարունակել ուսումը և դառնալ պատմաբան։
Յուրահատկություններ
Շուտ էր հիասթափվում, բայց ճշմարտությունը միշտ առաջնահերթ էր համարում։
Սիրում էր
Բանաստեղծություններ գրել և միջոցառումներ կազմակերպել։
Վերջին խոսքերն էր
2014 թ․ հունիսի 20-ին․ «Մա՛մ, դիրքերում հերթափոխության հանձնման ժամանակն է, ժամը 17։00-ին կզանգեմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2014 թ․ հունիսի 20-ին, Զոդում։