
Ծնվել է
1989 թ․ սեպտեմբերի 3-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ֆուտբոլն ու նապաստակներ պահելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հարգանքով մարդ էր, իր խոսքի տերը, անվախ և աշխատասեր։
Երազում էր
Բանակից հետո աջակցել ծնողազուրկ որևէ երեխայի։
Յուրահատկություններ
Լսող էր, աշխույժ, միշտ օգնում էր մորը և երբեք չէր խաբում։
Սիրում էր
Նկարչությամբ զբաղվել։
Վերջին հանդիպում
Եկել էր արձակուրդ՝ բոլորին անակնկալ անելով։ Այդ ժամանակ մայրը տեսողության խնդիր ուներ, խոսել էին միայն վիրահատության մասին։
Վերջին հերոսական մարտը եղել է
2009 թ․ հոկտեմբերի 4-ին։ Բարձրացել էր բլուր և զոհվել հերթական կրակոցից։