
Ծնվել է
1992 թ․ նոյեմբերի 23-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Զենքերի հետ խաղալը և ծրագրավորումը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընկերուհու հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր էր, աշխատասեր, և միշտ աջակցում էր կարիքավորներին։
Երազում էր
Տուն գնել, ամուսնանալ, և աշխատանք ունենալ։
Յուրահատկություններ
Մեծերին շատ էր հարգում, օգնում էր բոլորին։ Ալյումինը հանձնում էր, այդ գումարով ուտելիք էր առնում իրենց հարևան հիվանդ կնոջ համար։
Սիրում էր
Նկարել խաչեր, փայտե դարակներ և ալյումինից տարբեր իրեր պատրաստել։
Վերջին խոսքերն էր
Հաճախ զանգում էր, հարցնում ընտանիքից։ Վերջին անգամ խոսել են 2012 թ․ հունիսի 3-ի գիշերը․ «Գնում եմ քնեմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2012 թ․ հունվարի 4-ին, Նոյեմբերյանի Բերդաշեն հենակետում։ Դիվերսիայի ժամանակ պայքարել է միայնակ, ծանր վիրավորվել է և զոհվել։