hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գարիկ Իսպիրյան
2014 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995 թ․ օգոստոսի 20-ին Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Վարսավիրությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ լավն էր, ընկերասեր և ուրախ։

Երազում էր
Երևանում տուն ունենալ և ամուսնանալ։

Յուրահատկություններ
Կյանքին թեթև էր նայում, երբեք չէր ընկճվում։

Վերջին խոսքերն էր
2014 թ․ դեկտեմբերի 8-ին․ «Մա՛մ ջան, ամեն ինչ լավ է, ես լավ եմ, ինչ էլ ուզում է լինի, իմացեք, որ որոշումս ճիշտ է եղել»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2014 թ․ դեկտեմբերի 8-ին, Մարտունի 2 դիրքերում։ Զոհվել է դիվերսիայի ժամանակ։