
Ծնվել է
1994 թ․ հունիսի 30-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը, նվագելը և իր դհոլը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի և բոլորի հետ՝ լինեին նրանք դպրոցական, թե՛ բակի, թե ուսանողական ընկերներ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ շփվող էր, անմիջական։ Կազմակերպչական հմտություններ ուներ։ Նախաձեռնող էր։
Երազում էր
Ուսումը շարունակել և աշխատել։
Յուրահատկություններ
Աշխույժ էր, արդարամիտ և երբեք չէր մոռանում հին ընկերներին։
Սիրում էր
Նկարչություն ու քանդակագործություն։
Վերջին խոսքերն էր
«Ես ուզում եմ սերժանտական դասերի մասնակցել, որ գնամ դիրքեր»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2014 թ․ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, Մարտակերտում։ Թշնամու հարձակման ժամանակ միայնակ կռվել է, մինչև փամփուշտները վերջացել են։ Իր մարտական գործողություններով փրկել է ողջ խմբի կյանքը։ Նրա մասին գրված է «Ապրելու բանաձևը» գիրքը։ Ավան համայնքում գործում է նրա անունով թանգարան։