hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մովսես Գասպարյան
2014 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994 թ․ հունիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր այցելությունները Հայաստան։ Հիանում էր Արարատով և ուզում էր մշտապես վերադառնալ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, հորեղբոր երեխաների և հարազատների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր էր, յուրահատուկ բնավորությամբ։ Մեծերին օգնում էր, հատկապես՝ պապիկին։

Երազում էր
Սովորել ոստիկանության դպրոցում՝ անարդարության դեմ պայքարելու նպատակով։

Յուրահատկություններ
Անարդարություն չէր ընդունում, նրբանկատ և հոգատար էր։ Հատկապես հոգատար ու սիրով էր մայրիկի հանդեպ։ Միշտ օգնում էր նրան։

Սիրում էր
Սպորտով զբաղվել։

Վերջին խոսքերն էր
2014 թ․ հուլիսի 10-ին զանգել էր, շատ կարճ խոսել և ասել․ «Միայն կարոտն ա»։ Հետա ավելացրել․ «Գնամ բանակ, հետ չեմ գալու»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2014 թ․ հուլիսի 11-ին։ Զոհվել է դիպուկահարի կրակոցից։