
Ծնվել է
1991 թ․ մայիսի 30-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ֆուտբոլը, լողը և թենիսը։ Մասնակցել է մարզային մրցումների և ստացել պատվոգրեր։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Շատ կապված էր ընկերոջ ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Մեծերին հարգող, մարդամոտ և աշխույժ մարդ էր։ Ընկերոջ համար կյանքն անգամ չէր խնայի։
Երազում էր
Շարունակել զինվորական ծառայությունը։ Ուզում էր վերադառնալ և շարունակել իր զինվորական գործը։
Յուրահատկություններ
Զուսպ, գաղտնապահ և նվիրված անձնավորություն էր։ Հրամանատարի խոսքով՝ իր նման զինվոր չէին տեսել։
Վերջին զրույց
Ապրիլի 24-ին մոր հետ․ «Մամ, հանգիստ մնա, ես վախենալու բան չունեմ»։ Այդ ժամանակ արձակուրդի մեկնարկի պահն էր, սակայն նա չի գնացել, ասելով, որ ընկերոջն է զիջել, քանի որ նա ավելի շատ դրա կարիքն ուներ։ «Վերջին դիրքերն են, գնամ ու կգամ տուն»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2012 թ․ հււնիսի 23-ին Մատաղիսում։ Թշնամու կրակոցից գլխից վիրավորվել է։ Զոհվել է՝ հակառակորդին պատասխան կրակ տալու ժամանակ։