
Ծնվել է
1989 թ․ մայիսի 23-ին Շիրակի մարզի Լուսակերտ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ուսումը և կրթությունը։ Լավ սովորող էր, քիչ շփվող։ Հիմնականում շփվում էր համալսարանի ընկերների հետ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Մոր հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ հանգիստ և բարի անձնավորություն էր, ընդունակ չէր որևէ մեկին նեղացնելու։
Երազում էր
Ավարտել համալսարանը և աշխատել համալսարանի կիբերնետիկայի ամբիոնում։
Յուրահատկությունները
Շատ լավ, օրինակելի երիտասարդ էր, երբեք չէր նեղացնում ծնողներին։
Սիրում էր
Նոթատետրերի մեջ գրառումներ անել։
Վերջին հերոսական մարտը եղել է
2012 թ․ հունիսի 4-ին, Չինարի գյուղում։