
Ծնվել է
1993 թ․ ապրիլի 2-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ոսկերչությունը։ Երազում էր ոսկերիչ դառնալ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ շփվող չէր, ընտրում էր, թե ում հետ կարող է շփվել։ Բարի և համբերատար էր։ Ուներ մեղմ բնավորություն, գիտեր ում հետ ոնց պետք է շփվել։
Երազում էր
Լինել լավ ոսկերիչ, ունենալ իր սեփական արհեստանոցը։
Յուրահատկություններ
Մեծ սեր ուներ դեպի մանր աշխատանքները և մանկական խաղալիքների վերանորոգումը։
Սիրում էր
Բանաստեղծություններ կարդալ՝ Տերյան, Սևակ։ Մայրիկի ծննդյան առթիվ բանաստեղծություններ էր ուղարկում։
Վերջին զրույց
2012 թ․ սեպտեմբերի 12-ին մոր հետ զրույցի ժամանակ մայրը հարցրել էր, թե ինչ կցանկանա, որ ուղարկեն, ասել էր․ «Մա՛մ, ոչինչ չեմ ուզում, միայն հաց ու լավաշ ուղարկեք»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2012 թ․ սեպտեմբերի 25-ին, Մարտակերտում։ Զոհվել է ազդանշանային լարը վերանորոգելու ժամանակ։ Բարկացել էր, որ այն պոկված էր և կարող էր դիվերսիայի պատճառ դառնալ։ Պարգևատրվել է Արիության և Տիգրան Մեծի մեդալներով։