
Ծնվել է
1990 թ․ սեպտեմբերի 20-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը, մաթեմատիկան, բոքսը և ֆուտբոլը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների, զինծառայող ընկերների հետ։ Զինվորներին վերաբերվում էր որպես իր երեխաների՝ ասելով․ «Մի բան լինի, ինչ եմ ասելու ծնողներին»։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարի մարդ էր։ Ընկերներն ասում էին․ «Կարծես մեր հայրը լիներ»։
Երազում էր
Ամուսնանալ, տուն կառուցել։ Ասում էր․ «Իմ հողամասում տուն եմ սարքելու»։
Յուրահատկություններ
Հայրենասիրությունն ու մարդկային բոլոր լավ հատկանիշները։
Սիրում էր
Գրել տխուր բանաստեղծություններ։ Սիրում էր Պարույր Սևակ, Տերյան։
Վերջին հերոսական մարտը եղել է
2014 թ․ սեպտեմբերի 19-ին, Հադրությում։ Ամրացման աշխատանքների ժամանակ զոհվել է դիպուկահարի կրակոցից։