hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Զոհրաբ Բալաբեկյան
2012 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1992 թ․ հունիսի 19-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ՝ դպրոցում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Պահանջկոտ էր, սիրում էր իր ասածն առաջ տանել, գերազանց էր սովորում։ Սովորում էր Գավառի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, ցանկանում էր դառնալ տնտեսագետ։ Հետագայում էլ բարձր պաշտոն զբաղեցնել։

Երազում էր
Բանակից հետո դառնալ իրավաբան։

Յուրահատկություններ
Սովորող բնավորությունը։ Համալսարանում լավ սովորող էր, հարգում էր բոլորին, և բոլորի կողմից սիրված էր։

Սիրում էր,
Սպորտ, նկարչություն և քարտեզի ուսումնասիրություն։

Վերջին խոսքերն էր
«Դիրքերում ենք, մա՛մ, մեր ծառայությունն էլ սա է, պետք է ծառայեմ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2012 թ․ հունիսի 4-ին Չինարիում։ Իր հետ վեց զինվոր էր եղել, նրանց կյանքը փրկել էր, իսկ ինքը՝ զոհվել։