hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մարատ Դիմաքսյան
2012 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1992 թ․ հոկտեմբերի 7-ին Լոռու մարզի Վահագնի գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ուսանողական կյանքը։ Նպատակն էր ընդունվել համալսարան։ Ընդունվել էր Մանկավարժական ինստիտուտ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, բարեկամների, ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ լավ բնավորություն ուներ, յուրահատուկ անձնավորություն էր, կռվարար չէր։ Շրջապատում սիրում և հարգում էին նրան։

Երազում էր
Ուսումը շարունակել, սեփական տուն ունենալ։

Յուրահատկություններ
Լավատեսությունը, լավ բնավորությունը և ամեն ինչում յուրահատուկ լինելը։Շատ շփվող էր։

Սիրում էր
Պատմություն առարկան։ Ընդունվել էր պատմաաշխահագրական բաժին։

Վերջին խոսքերն էր
2012 թ․ փետրվարի 5-ին․ «Մա՛մ ջան, լա՛վ եմ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2012 թ․ փետրվարի 5-ին Հադրութում։