
Ծնվել է
1991 թ․ ապրիլի 2-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ֆուտբոլը և խոհարարությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Շատ ընկերներ ուներ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ուրախ էր, ընկերասեր և միշտ առաջին դերում պետք է լիներ։
Երազում էր
Զբաղվել ֆուտբոլով, հետո՝ խոհարարությամբ։ Շատ էր կիսվում իր երազանքներով։
Յուրահատկություններ
Մայրիկին ուրախացնելը, երբ նա աշխատանքից հոգնած տուն էր գալիս։
Վերջին խոսքերն էր
«Բարձրացրել ենք դիրքեր», ասել է զոհվելուց մեկ շաբաթ առաջ։
Վերջին հերոսական մարտը եղել է
2010 թ․ հունիսի 18-ին, Մատաղիսում։ Զոհվել է դիվերսիոն հարձակման ժամանակ՝ չորս զինծառայողի հետ միասին։