hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Յուրա Զախարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թ․ հուլիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտով զբաղվելը, հատկապես՝ շախմատ խաղալը։ Մասնակցել է ձեռքի գնդակի մրցումների։ Իրենց թիմով Համահայկական խաղերի էին մասնակցել։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ հարգալից և դիվանագիտական մտածողությամբ պատանի էր։ Կյանքում գրեթե երբեք չէր սխալվում, նույնիսկ՝ փոքր տարիքից։ Ընկերները նշել են, որ Յուրայից են սովորել, թե ինչպիսին պետք է լինի իսկական ընկերը։ Նա նաև մասնակցում էր ձեռքի գնդակի մրցումներին։ Դպրոցական տարիներին սիրահարված է եղել…

Երազում էր
Բանակից վերադառնալուց հետո դեղատուն կառուցել իրենց շենքերի մոտ, որտեղ բնակվում էր իր ընտանիքը։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 5-ին զանգել էր Մեղրիից։ Հեռախոսազրույցի ընթացքում լսվել էին լացի և գոռոցների ձայներ։ Մայրը նույնպես լացում ու գոռում էր։ Հարազատները միայն լսել են, թե ինչպես է ասել «Մամա…»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 6-ին Ջաբրայիլում, Մեղրիում և այլ դիրքերում։ Լուրեր էին հասել, որ հրամանատարը նահանջի հրաման է տվել, սակայն այդ պայմաններում յոթ հոգու ուղարկել են, որպեսզի վիրավորներին դուրս բերեն մարտի դաշտից։ Խումբը բաժանվել է՝ մի մասը գնացել է մի ուղղությամբ, մյուս մասը՝ այլ։ Չորս հոգանոց խումբը շարժվել է առանձին և կորել։