hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Ավոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հուլիսի 11-ին Թալինի Զարինջա գյուղում։

Մանկուց տարբերվում էր իր հասակակիցներից՝
Ամուր սկզբունքներով, անվախ ու ազնիվ։

Դպրոցից հետո վազում էր արտ, որ օգներ ծնողներին
Մեծանում էր աշխատավոր ընտանիքում։ Երբեք չէր խուսափում դժվարություններից։

Անհատականությունը
Չէր ստում, չէր խորամանկում, չէր նահանջում։ Վեր էր փոքր հոգսերից ու մեծ վեճերից՝ սիրելով բոլորին։

Ընկերներն ասում են
Նա միշտ նրանց թիկունքում էր՝ թե կռվում, թե կյանքում։ Շատերը նրան եղբայր էին համարում։

Հետախուզական վաշտում էր
Իր հոգեբանական ամրության ու ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ՝ չնայած 18 տարեկան էր։

Սերը քույրիկի հանդեպ
Թեև խիստ էր, բայց քրոջ հանդեպ ցուցաբերում էր անկեղծ քնքշություն։ Պահանջում էր, որ նա անթերի լինի՝ իր պատկերացրած չափանիշներով։

Դավիթը և արդարությունը
Անարդարության, ստի, ստորության հանդիպելիս զայրանում էր։ Բայց հաջորդ պահին նույն մարդուն օգնության ձեռք էր մեկնում։

Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 12։