hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սենիկ Խուրշուդյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ սեպտեմբերի 12-ին Արարատի մարզի Դիտակ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչ։ Սիրում էր ամեն մի մանրուքի մեջ խորանալ, հասկանալ և ուսումնասիրել։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների ու ընկերուհու հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Անվախ էր, սիրում էր օգնել մարդկանց ու պաշտպանել թույլերին։ Օգնում էր բոլոր նրանց, ովքեր իր օգնության կարիքն ունեին։

Երազում էր
Սեփական բիզնես ունենալ և առևտրային գործով զբաղվել։

Յուրահատկությունները
Իր խոսքի տերն էր, գիտեր՝ ինչ էր ուզում։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 21-ի առավոտյան։ Զրույցը շատ կարճ է տևել և կապը կտրվել է։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 21-ին, Ֆիզուլիում։