hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Մովսիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1978 թ․ հոկտեմբերի 19-ին Վայոց ձորի Մալիշկա գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, եղբայրների և ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարի մարդ էր։ Տասներեք տարեկանից հովիվություն էր անում՝ մորն օգնելու և տունը պահելու համար։ Կյանքը զոհաբերել է՝ փրկելով իր ընկերների կյանքը։

Երազում էր
Տուն ունենալ։ Այդ երազանքն իրականացավ, սակայն արդեն իր մահից հետո։

Յուրահատկություններ
Անչափ բարի ու հոգատար էր։

Սիրում էր
Փայտամշակմամբ զբաղվել։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 11-ին կայացած հեռախոսազրույցը նման էր հրաժեշտի։ Ասել էր․ «Առանց հայրենիք՝ չկա ընտանիք»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 14-ին, Ջրականում։ Զոհվել է Վայքի հրամանատարին մարտի դաշտից դուրս բերելու ժամանակ։