
Ծնվել է
1980 թ․ փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր երեխաները և նրանց ծնունդը։ Նա հատկապես ուրախացել էր իր որդու ծնվելու ժամանակ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Աղջկա ծնվելու ժամանակ դեռ երիտասարդ էր, իսկ որդու ծնունդից հետո ավելի շատ նվիրվեց ընտանիքին։ Ընտանիքի անդամները նշում են, որ որդու ծնվելուց հետո կարծես նոր գիտակցեց իր պապիկ լինելու փաստը․ «պապիկությունը բռնեց»։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, համեստ և քչախոս մարդ էր։ Նա նշանառու դիպուկահար էր և շատ նվիրված էր իր գործին։
Երազում էր
Տեսնել իր դստեր երեխաներին և մեծացնել որդուն։ Ասում էր․ «Աղջկան պետք է մայրը դաստիարակի, տղային՝ հայրը»։
Յուրահատկություններ
Չափազանց բարի և նուրբ զգացմունքներով մարդ էր։ Բնավորությամբ հանգիստ էր և յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ երկար մտածում էր։ Հետևաբար նրա ընդունած որոշումները գրեթե միշտ ճիշտ էին լինում։
Սիրում էր
Երգել և դհոլ նվագել։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 15-ին՝ նկարագրելով Հադրութի բնությունը, ասել էր․ «Պատերազմը վերջանա՝ կգանք այստեղ ապրելու, այնքան գեղեցիկ է»։ Վերջին խոսակցության ժամանակ նա ծանր վիճակում էր, ասում էր․ «Էս անաստվածները ամբողջը ավիրեցին»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 15-ին Հադրութում։ Զոհվել է դիպուկահարաի կրակոցից՝ իր սիրելի զենքը ձեռքին։