hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մարատ Սաֆարյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995 թ․ փետրվարի 2-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Երեխաները, իր գյուղը և ամեն ինչ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ և աշխատանքի վայրում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա նվիրված և տաղանդավոր անձնավորություն էր։ Շատ շնորհալի էր։ Մինչև հիմա հիշում են նրա արած բոլոր գործերը։

Երազում էր
Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո վերադանալ տուն։ Ասում էր․ «Շատ երազանքներ ունեմ, բայց կիսատ կմնա»։

Յուրահատկություններ
Շատ հանգիստ էր ու նվիրված։ Միշտ խորհուրդ էր հարցնում և բոլորին օգնում։

Սիրում էր
Քանդակներ անել։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 28-ին․ «Մա՛մ, տասնութ տարեկաններին ո՞նց թողնեմ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 29-ին Ճարտարի բարձունքում։ Գլխին ունեցել է բեկորային վնասվածք, նաև վիրավորվել է ոտքից։