hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մհեր Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979 թ․ նոյեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքի հաջողությունները, աշխատանքը և ընկերների հետ անցկացրած ուրախ պահերը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և հարազատների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ազնիվ, ընկերասեր, մարդամոտ, աշխատանքին նվիրված։

Երազում էր
Ունենալ իր մեքենան, որը միայն մեկ ամիս հասցրեց վայելեց։ Նաև երազում էր տուն ունենալ, սակայն այդ երազանքը ևս անկատար մնաց։

Յուրահատկություններ
Ճշտապահ էր, ոչ մի դեպքում չէր հանդուրժում ժամկետների խախտումը։ Ճշտապահությունն ու կազմակերպվածությունը նրա ամենավառ հատկանիշներից էին։

Վերջին զրույց
Պատերազմի ընթացքում հեռախոսով խոսելը շատ դժվար էր, քանի որ նա կորցրել էր հեռախոսը։ Այնուամենայնիվ, միշտ հույս էր ներշնչում՝ ասելով, որ ամեն ինչ լավ կլինի։

Վերջին հերոսական մարտը եղել է
Սեպտեմբերի 20-ին մեկնել է դիրքեր՝ ծառայելու 2-րդ պաշտպանական գոտում։ Հոկտեմբերի 11-ին, իր ընկերների հետ հաջողությամբ դուրս է եկել շրջափակումից, սակայն զոհվել է հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից։ Կատարած արիության համար նա հետմահու պարգևատրվել է «Արիության» և «Մարտական խաչ» մեդալներով։