hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արտակ Դեղոյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979 թ․ հուլիսի 11-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարի ու նվիրված մարդ էր։ Միշտ օգնում ու օգնության էր հասնում կարիքավորներին։ Անկեղծ ու բարի մարդ էր, փոքրիկ երեխաներին շատ էր սիրում։

Երազում էր
Երեխաների նպատակներն իրականացնել, սեփական տուն ունենալ։

Յուրահատկություններ
Ազնվությունը, բարությունը։ Հյուրասեր էր, սիրում էր իր շուրջը հավաքել ընկերներին։

Սիրում էր
Հետաքրքիր իրեր պատրաստել։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 4-ին․ «Երկու օրով գնում ենք հետախուզության, վերջացնենք, կզանգեմ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 5-ին հետախուզական գործողության ժամանակ՝ Արեգասարի բարձունքը գրավելու նպատակով։ Կռվել է թշնամու դեմ, վիրավորվել ոտքից, հետո՝ զոհվել։ Սկսել էր ծառայությունը Մեծն Տիգրան աշխարհազորային գնդում։