
Ծնվել է
Սեպտեմբերի 10-ին, 2001 թ., ք. Տաշիրում:
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ֆուտբոլը: Սովորում էր Ագրարային համալսարանում:
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ֆուտբոլ խաղալով: Նա ուժեղ սիրահարված էր, իր կյանքում մեծ սեր ուներ և պլանավորում էր ամուսնանալ:
Ընկերներն ու հարազատները նկարագրում են, որ
Նա կենսուրախ էր և լի կյանքով:
Երազանքները
Մեծ ցանկություն ուներ դառնալ ֆուտբոլիստ: Նրա հետաքրքրությունը պատերազմական համակարգչային խաղերի հանդեպ յուրահատուկ էր. միշտ հաղթում էր և կարծես վարժվել էր, ինչը հետագայում ցույց տվեց նաև իրական կյանքում:
Վերջին խոսքերը
Հոկտեմբերի 31-ին Մարտունիից ասել էր. «Սա մեր հողն է, մենք հող չունենք թուրքին տալու, մենք պետք է ամեն դեպքում ԼՂՀ-ն պահենք, որ թուրքի ձեռքը չհասնի քեզ»: Այդ օրն էլ զոհվեց:
Վերջին հերոսական մարտը
Ընկերները պատմում են, որ շրջափակման մեջ էին: Ռոմանը ձեռնամարտի է մտել թշնամու հետ, սպանելով թուրքին՝ փրկել է իր ընկերոջ կյանքը: