
Ծնվել է
1989 թ․ հուլիսի 3-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն ինչը, ինչ կապված էր կյանքի հետ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների, հարազատների և բարեկամների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ հայրենասեր մարդ էր։ Միշտ պատրաստ էր իր ունեցածը կիսելու ընկերոջ հետ։ Հյուրասեր ու բարի անձնավորություն էր, բոլորի կողմից սիրված։ 13 տարի ծառայել է որպես դիպուկահար։
Երկու որդիները սպասում են
Որ մի օր իրենց հայրիկը գալու է։
Երազում էր
Հողամաս գնել, գոմ կառուցել և անասուն պահել։
Յուրահատկություններ
Հանգիստ բնավորություն ուներ, բոլորին օգնում էր։ Կատակասեր և բարի մարդ էր, ով հեշտությամբ էր շփվում մարդկանց հետ։
Սիրում էր
Որսորդությամբ զբաղվել։
Վերջին հերոսական մարտը եղել է
Նոյեմբերի 9-ին։ Զոհվել է ռմբակոծության ժամանակ։