
Ծնվել է
1988 թ․ մարտի 12-ին Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը և հայրենիքը։ Նվիրված էր ընտանիքին, շատ էր սիրում իր ծնողներին և երեխաներին։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատանքի վայրում, իսկ ազատ ժամանակ՝ ընտանիքի և երեխաների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ հումորով մարդ էր։ Սիրում էր անեկդոտներ պատմել։ Նրա ներկայությամբ խնջույքներն իսկական տոնի էին վերածվում։ Առանց իրեն՝ ամեն ինչ մի տեսակ կիսատ էր թվում։ Նա ուշադիր էր բոլորի նկատմամբ։ Նվիրված հայր և սիրող ամուսին էր։
Երազում էր
Ճամփորդել։ Աշխատում էր բարեկեցիկ կյանքի համար։ Նրա ամենամեծ երազանքը աշխարհի երկրներով մեկ ճամփորդելն էր։
Յուրահատկություններ
Յուրաքանչյուր գործի մեծ նվիրումով էր մոտենում։ Շատ աշխույժ էր ու պատրաստակամ։ Կամավոր գնաց կռվի և միշտ ասում էր․ «Առաջ՝ հանուն հայրենիքի»։
Սիրում էր
Նկարել և գծագրել։ Խմորից պատրաստում էր եկեղեցիների փոքր մոդելներ։
Վերջին խոսքերն էր
Սեպտեմբերի 27-ին, պատերազմ մեկնելուց առաջ․ «Գնում եմ, հասնելու եմ մինչև Բաքու»։ Երգելով էլ գնաց։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 11-ին, Հադրութում։ Զոհվել է յոթանասուներկու հոգու հետ միասին։