hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սասուն Գարաքյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1978 թ․ հոկտեմբերի 31-ին Ասկերանի շրջանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ընտանիքը, հատկապես՝ մայրիկը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների, ծնողների և ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Աշխույժ, հումորով և բարի մարդ էր։

Երազում էր
Որ դուստրը հաջողությամբ ավարտի համալսարանը։ Երեխաների բոլոր նպատակներն իրականացնի։ Ուզում էր տուն գնել և ապահովել իր երեխաներին, քանի որ նա շատ դժվար մանկություն էր ունեցել։

Յուրահատկություններ
Միշտ բարի էր, համբերատար։ Երբեք չէր բարկանում։

Վերջին խոսքերն էր
«Հաղթելու ենք անպայման»։ Երբ ռմբակոծություն էր լինում, ասում էր․ «Գնացեք Երևան, կռիվը վերջանա, կգամ ձեզ մոտ»։ Նոյեմբերի 6-ին հարցրել է․ «Ի՞նչ են ասում հեռուստացույցով, ե՞րբ է զինադադար լինելու»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Ասկերանի, Աղդամի և Շուշիի դիրքերում։ Նոյեմբերի 6-ին վիրավորվել է։ Նրան հասցրել են հիվանդանոց, սակայն փրկել չի հաջողվել։