
Ծնվել է
1987 թ․ հունիսի 15-ին Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն մի մանրուք, հատկապես՝ իր հետախույզի աշխատանքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Կենսախինդ, ընկերասեր և չարաճճի անձնավորություն էր։ Չնայած իր շուտ բռնկվող բնավորությանը՝ շատ ազնիվ էր։
Երազում էր
Իր բոլոր նպատակներն իրագործել։ Գնաց պատերազմի դաշտ, որ իր երեխաներն ապրեն ազատ ու խաղաղ երկրում։
Յուրահատկություններ
Միշտ անկեղծ էր, ինչ մտածում էր՝ այն էլ ասում էր։
Սիրում էր
Նկարել, որը իր մոտ շատ լավ էր ստացվում։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 30-ին, որը կարճ է տևել։
Վերջին հերոսական մարտը եղել է
Նոյեմբերի 2-ին, Կարմիր շուկայի դպրոցի հատվածում։ Հերթափոխ հանձնելու ժամանակ զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։