
Ծնվել է
1985 թ․ հունիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր ընտանիքի հաջողությունները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և զինվորների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր ու հոգատար մարդ էր։ Միշտ պատրաստ՝ օգնելու նրանց, ովքեր դրա կարիքն ունեին։ Ընկերոջ համար երբեք չէր խնայի ոչինչ։
Երազում էր
Որդի ունենալ։ Նրա առաջին զավակը հիվանդությունից մահացել էր։ Պատերազմի օրերին կնոջը միշտ ասում էր․ «Որ վերադառնամ, ինձ համար տղա կունենա՞ս»։ Կինը պատասխանում էր․ «Անպայման, դու միայն վերադարձի՛ր»։
Յուրահատկություններ
Նա իսկական հայրենասեր էր։ Ամեն անգամ հիշեցնում էր՝ հայրենասիրությունը խոսքերով չէ, այլ գործերով պիտի ապացուցվի։ Նրա երազանքն էր տեսնել Լեռնային Ղարաբաղը՝ ազատ ու անկախ։
Վերջին խոսքերն էր
«Ի՞նչ են ասում հեռուստացույցով», կարծես զգում էր, որ իրավիճակը վատթարանում է։ Ասում էր․ «Լա՛վ նայեք ձեզ», իսկ երեխաներին հորդորում էր, որ լսեն իրենց մայրիկին։
Վերջին հերոսական մարտը եղել է
Սեպտեմբերի 27-ին։ Իր ավագ դստեր ծննդյան օրը խոստացել էր տուն գալ, բայց չկարողացավ։ Հոկտեմբերի 28-ին զոհվել է։