hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նվեր Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1976 թ․ ապրիլի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքի անկախությունը։ Ուզում էր, որ հայրենիքը միշտ ազատ ու անկախ լինի։ Շատ հայրենասեր էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հիմնականում ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, բարի, լավ ամուսին էր, կատակասեր ու լավատես մարդ։

Յուրահատկություններ
Նա կատակասեր էր ու իր հումորի շնորհիվ ջերմ մթնոլորտ էր ստեղծում։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 9-ին․ «Լա՛վ մնացեք, ժամանակ չկա»։ Մտածում էին, թե պատերազմը կարճ կտևի, բայց իրականությունն այլ եղավ։

Վերջին հերոսական մարտը եղել է
Սեպտեմբերի 27-ից մասնակցել է մարտերին, իսկ հոկտեմբերի 10-ին զոհվել է դիպուկահարի կրակոցից։