
Ծնվել է
1983 թ․ նոյեմբերի 17-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, երեխաների ծնունդն ու նրանց մեծացնելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի և հոգատար մարդ էր, միշտ կարիքի պահին օգնում էր ընկերներին։
Երազում էր
Ընտանիքի հետ ապրել Եղեգնաձորում և տուն ունենալ։ Չնայած ԼՂՀ-ում որոշ ժամանակ ոչ բարեկեցիկ կյանքով էին ապրել, միշտ ձգտում էր բարելավել իրենց կյանքը։
Յուրահատկություններ
Նրա ջերմ ու բարի խոսելաձևը՝ հատկապես կնոջ հետ, ում միշտ դիմում էր «Անի ջան»։
Սիրում էր
Խաչեր նկարել։
Վերջին խոսքերն էր
«Երեք տղա ունեմ։ Ես գոնե կյանք տեսել եմ, բա՞ այն տասնութ տարեկանները»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 12-ին, Հադրութում։ Զոհվել է անօդաչու սարքի հարվածից։