hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արթուր Անտոնյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
Օգոստոսի 21-ին, 1997թ., Երևանում: Տան ամենափոքրն էր, ինչպես մայրը նշում է՝ «մեր խաղալիքը»:

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտը: Սկզբում ընդունվել էր Եվրոպական համալսարանի տուրիզմ բաժինը, որը ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում:

Ժամանակը սիրում էր անցկացնել
Շրջագայելով տեսարժան վայրերով, հատկապես սիրել էր Լեռնային Ղարաբաղը: Հայրենիքը նրա համար ամենակարևորն էր:

Ընկերներն ու հարազատները նկարագրում են, որ
Նա կենսուրախ էր, գեղեցիկ, և իր գեղեցկությունն ու բարությունն ունեին յուրահատուկ «երկնային» բնույթ:

Երազանքները
Պլանավորում էր ամուսնանալ: Ընտանիքն արդեն փոքր բիզնես ուներ, որը նա ցանկանում էր մեծացնել:

Վերջին զանգը
Նոյեմբերի 2-ին՝ առավոտյան ժամը 7-ին տեղի ունեցած նրա հետ զրույցը վերջինն էր:

Վերջին հերոսական մարտը
Նոյեմբերի 2-ին զոհվեց: Արթուրը սպա էր, և այնպես էր առաջնորդել իր զինվորներին, որ ոչ մեկը չէր զոհվել: Նա հրետանու հաշվարկի հրամանատար էր և դիպուկ հաշվարկներով մեծ վնաս էր հասցրել թշնամուն: