hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նվեր Աբրահամյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1974 թ․ մայիսի 29-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունը և երեխաների հաջողությունները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Մեծ շրջապատ ուներ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա քաղաքի պարծանքն էր։ Նվիրված և բարի անձնավորություն էր։

Յուրահատկություններ
Շատ նվիրված էր ընկերներին, պատրաստ էր օգնել բոլորին։

Սիրում էր
Զբաղվել գյուղատնտեսությամբ։ Քաղաքի մի անկյունի աղբանոցը վերածել էր դրախտային այգու։ Մաքրասեր, ազնիվ ու անկեղծ անձնավորություն էր։

Վերջին հերոսական մարտը եղել է
Մարտունիում սեպտեմբերի 27-ից կռվի մեջ է եղել։ Զոհվել է նոյեմբերի 3-ին Մարտունու շրջանում՝ դիպուկահարի կրակոցից։ Հերոսությամբ կարողացել էր մի ամբողջ վաշտ փրկել։