hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Ապրեսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1977 թ․ մարտի 28-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընկերների ու բարեկամների հետ խնջույքներ կազմակերպելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Բոլորի հետ։ Յուրաքանչյուրին յուրովի մոտեցում էր ցուցաբերում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նրբանկատ, անկեղծ ու մարդամոտ մարդ էր։ Զգում էր շատերի տխրությունը և ամեն ինչ անում էր, որ կարողանա սփոփել դիմացինին։

Երազում էր
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տուն կառուցել ու բանջարաբոստանային բիզնես ունենալ։

Յուրահատկություններ
Հավաքում էր բոլորին իր շուրջը։

Սիրում էր
Երաժշտություն լսել և գիրք կարդալ։

Վերջին հերոսական մարտը եղել է
Սեպտեմբերի 30-ին, Հադրութի շրջանում։