hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կարեն Փաթյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1989 թ․ սեպտեմբերի 1-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ, հատկապես՝ իր փոքրիկի ծնվելուց հետո։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ մարդկային էր, նվիրված։ Վերջին վերնահագուստն անգամ տվել էր զինվորներին։

Երազում էր
Մեծ ընտանիք ունենալու մասին։ Ցանկանում էր չորս երեխա ունենալ և զբաղվել վիրաբուժությամբ։

Յուրահատկություններ
Նվիրված հայր էր։ Իր կյանքի ամեն մի օրը կապում էր երեխայի հետ։

Վերջին խոսքերն էր
«Քեզ լավ կպահես, երեխայիս լա՛վ կնայես»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 13-ին, Վարանդայում։ Զոհվել է շտապ օգնության մեքենային հարվածելու հետևանքով։