
Ծնվել է
1981 թ․ հուլիսի 27-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն փոքր բան։ Սիրում էր կյանքը։ Շատ էր ուզում ապրել։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Մեծ շրջապատում։ Լավ անուն ու բարի համբավ ուներ, սիրում էր վայելել ուրախությունը։ Երեխաների հետ շատ ժամանակ էր անցկացնում։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ լավատես, բարի, անկեղծ, ուրախ անձնավորություն էր, միշտ պատրաստ էր օգնության ձեռք մեկնել յուրաքանչյուրին, ով դրա կարիքն ուներ։
Յուրահատկություններ
Անսահման բարի էր։ Իրենք երեք եղբայր էին, հայրն արդեն մահացել էր։ Պապիկից ժառանգված տունը, մեքենան ու ամեն ինչ ծախեց ու բաժանեց իր եղբայրների մեջ․ «Ես որպես հայր պետք է լինեմ նրանց համար»։
Սիրում էր
Ստեղծագործել։ Շնորհանդեսների ժամանակ շատ գեղեցիկ ձևավորումներ էր անում, հետո՝ նկարում։
Վերջին խոսքերն էր
«Դիանչո ջան, ես քեզ շատ եմ սիրում, իմ երեխաներին քեզ եմ վստահում։ Իհարկե ես կվերադառնամ, բայց դու իմացիր»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 13-ին, Քարվաճառում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։